Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, հիասթափված է ու վիրավորված՝ Ապրիլյան պատերազմի հերոսներ Ռոբերտ Աբաջյանի եւ Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը կրկին պղծել են Եռաբլուր պանթեոնում: «Ուզում եմ հասկանալ՝ այս տղաներն ո՞ւմ համար իրենց կյանքը դրեցին, զոհվեցին, ու այսօր նման բաներ են կատարվում, արդեն երկրորդ անգամ է՝ նման բան տեղի ունենում: Մեկ շաբաթ առաջ զինվորական դատախազությունից թղթեր էին եկել, որ նախորդի մեղավորը մի հիվանդ կին է, հաստատեցին, որ այդ կինն է: Հիմա էլ տեսախցիկներ կան, թող նայեն, պարզեն ու պատժեն: Ես չեմ հասկանում՝ այս տղանե՞րն են իրենց թշնամիները, սա ինչ քաղաքական քայլ է:
Նախորդ անգամ մտածում էի՝ գուցե երեխաներ են, գալիս են, խաղում են, բայց հիմա վստահ եմ, որ դիտավորություն է: Թող ոստիկանությունը, ռազմականը բացահայտեն, չէ՞ որ կան տեսախցիկներ»,-ասաց Համեստ Ներսիսյանը:
Նրա խոսքով, սա նույն մարդու ձեռագիրն է, որը փչացնում է կանգառները եւ պղծում հերոսների շիրմաքարերը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վովա Արզումանյանը