Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բենզինի շուկան Հայաստանում դեռևս այն աստիճանի մրցակցային չէ, որքանով ցանկալի կլիներ, որ լիներ․ «Ժամանակ»

Սեպտեմբեր 05,2020 12:25

«Բենզինի գինը, որքան էլ բարձրանա, նախկին գնին վերադարձ չի լինելու։ Ներկայումս բենզինի գնի աճը պայմանավորված է նավթի համաշխարհային գների որոշակի ավելացմամբ, որը մինչ այս եղած պատմական մինիմումից սկսել է աճել, բայց նավթի գինը ևս նախկին գնին վերադառնալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Նշենք, որ այս օրերին բենզինի գինը սկսել է աճել։ Այս օրերին բենզինի «Ռեգուլյար» տեսակը վաճառվում է 320-330 դրամով, իսկ «Պրեմիում» տեսակը՝ 340-360 դրամով։ Բենզինի գները շեշտակի նվազեցին գարնան վերջին՝ հասնելով մինչև 270-280 դրամի։ Դա պայմանավորված էր նավթի համաշխարհային գների անկմամբ, երբ նավթի գինը հատեց պատմական մինիմումի շեմը։ Այսօր, սակայն, թեև կորոնավիրուսով և այլ հանգամանքներով պայմանավորված ռիսկերը դեռևս պահպանվում են, սակայն նավթի գների որոշակի աճ նկատվում է։

Տնտեսագետի խոսքով՝ դա իր անդրադարձն է ունեցել նաև Հայաստանի շուկայի վրա, դրանից բացի՝ այլ խնդիրներ էլ կան, սակայն միանշանակ կարելի է ասել, որ նախկինի համեմատությամբ, արհեստական մենաշնորհային ինչ-որ դրսևորումներ կամ համաձայնեցված արհեստական խաղի արդյունք չէ Հայաստանում բենզինի գնի որոշակի բարձրացումը։ «Մի քանի ամիս առաջ արձանագրված բենզինի գնի նվազեցումը հակապատկերն էր այն իրավիճակի, որը նախկինում կար։ Եթե նախկին իրավիճակում լինեինք, գուցե այդ ժամանակ բենզինի գնի նման նվազում չարձանագրվեր»,-ասաց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքով, սակայն, բենզինի շուկան Հայաստանում դեռևս այն աստիճանի մրցակցային չէ, որքանով ցանկալի կլիներ, որ լիներ։ «Լիակատար մրցակցային շուկայի ակտիվ խաղացողներով, մեծ թվով խաղացողներով շուկայի մասին դեռ վաղ է խոսելը՝ թեկուզ այն առումով, որ մուտքի արգելքները շուկայում բավականին բարձր են և լուրջ ներդրումներ են պահանջվում։ Նախկինում ընկերությունները, խաղացողները, օգտվելով քաղաքական հովանավորչությունից, ձեռք են բերել բենզալցակայանների մեծ ցանց, ձեռք են բերել մեծածախ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, համակարգեր, ապա հիմա նույնն անելը դժվար կլինի նոր խաղացողի համարի»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ որոշակի հարցեր կան նաև ԵԱՏՄ տարածքով որոշակի պայմանագրային պարտավորությունների հետ կապված, կա «ՌոսնեվթԱրմենիայի» գործոնը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930