Կանայք հանուն պատերազմի
Երևի նաև սրանով էր պայմանավորված վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի… ախր չգիտենք էլ, թե ինչ անուն տանք: Ավտոմատը ձեռքին, կամուֆլյաժով ֆոտոսեսիա է անում: Ով նայում է, մնում է շշմած, թե էս ի՞նչ էր: Ինքը իմիջմեյքերներ, խորհրդականներ չունի՞: Մեկն ասեր. տիկին Աննա, ախր ծիծաղի առարկա եք դառնալու, բոլորը ձեզ ծաղրելու են, շատ թեթևսոլիկ է երևում:
Ու սա այն դեպքում, երբ անցած տարի Աննա Հակոբյանը նախաձեռնել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի ուղերձը հետևյալն էր՝ ինչպես ինքն էր հայտարարել. «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, միջնորդներին որպես կին և մայր հորդորել և պահանջել Ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողություններ և փորձել հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, բանակցային սեղանի շուրջ»:
Հիմա այդ լուսանկարները խաղաղության քարո՞զ էին: Սա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կո՞չ էր: Հետաքրքիր է, որ արտասահմանում այս լուսանկարները տեսնեն, ի՞նչ են մտածելու: Եթե իրավիճակ է փոխվել, ասեք, մենք էլ իմանանք: Կամ նախաձեռնեք «Կանայք հանուն պատերազմի» արշավ, դպրոցներում էլ առաջին դասարանից սկսած բոլորին զենք կրել սովորեցրեք:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այս համարում