Բելառուսի պետական լրատվամիջոցները հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակի մասին Բեռլինի և Վարշավայի միջև բանակցությունների ձայնագրությունը, որը որսացել էր բելառուսական ռադիոհետախուզությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձայնագրության մեջ Գերմանիայի ներկայացուցիչը նշում է, որ այս պարագայում «թունավորում» պնդումն օգտագործել պետք չէ, քանի որ պատերազմում բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Նրա լեհ զրուցակիցն իր հերթին հավելում է, որ պետք է փորձել Պուտինին շեղել Բելառուսի գործերին խառնվելուց: Վարշավայից կոչ են անում ՌԴ նախագահին խեղդել խնդիրների մեջ:
https://www.youtube.com/watch?v=2YkIcxBw0rQ&ab_channel=%D0%9F%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%B8%D0%BA%D0%B0%D1%81%D0%B5%D0%B3%D0%BE%D0%B4%D0%BD%D1%8F%3A%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8F%D0%A1%D0%A8%D0%90%D0%A3%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D0%B0
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութով: Դրան էլ հաջորդել էր Եվրամիության հայտարարությունը, որում ասվում էր, թե ԵՄ-ն իրեն իրավունք է վերապահում նման իրավիճակում պատժամիջոցներ կիրառել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ