ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում դեռահասը փորձել է պայթեցնել դպրոցը, ասված է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուժային կառույցները կանխել են ահաբեկչությունը: Նախնական տեղեկություններով՝ ձերբակալված 15-ամյա դեռահասը դեռևս գարնանը սկսել էր պլանավորել ահաբեկչությունը, ուսումնասիրել պայթուցիկ նյութերի կառուցվածքը, հավաքել 4 ինքնաշեն ռումբ և պահել այդ նպատակով:
Հարցաքննության ընթացքում ձերբակալվածն ամբողջովին ընդունել է մեղքը, ասված է հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել էր 13 հոգու, որոնք պլանավորում էին զանգվածային հարձակումներ իրականացնել, այդ թվում նաև ուսումնական հաստատությունների վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ