Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։
«Քրեական գործի այս փուլում որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետեւ առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետեւ սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասաց պաշտպան Գեւորգյանը։
Գոռ Գեւորգյանն ասաց, որ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. արդեն մեկուսացված է։
Գեւորգյանը նշեց, որ ինքը նույնպես պատրաստվում է մեկուսանալ։
Կարդացեք նաև
Նշենք, որ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել էր, որովհետեւ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Փաստացի այսօրվա իր առողջական վիճակի կտրուկ վատացումը կարող էր նաեւ դրանով պայմանավորված լինել»,- ասաց պաշտպանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: