Սկոպյեի «Տոդոր Պրոեսկու» անվան ազգային մասրզադաշտում այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը նշեց, որ մեծ խանդավառությամբ են մոտեցել այս մրցաշարին: «Մեր հավաքականում կան վետերաններ եւ նորեկներ, որոնք բոլորն էլ խանդավառությամբ լի են եւ ցանկանում են հասնել բարձր արդյունքի»,-հայտարարել է մարզիչը:
Կապառոսը գովեստի խոսքեր է ասել հյուրընկալող երկրի ընտրանու հասցեին՝ նշելով, որ Մակեդոնիան նույնպես լավ, խաղակցված թիմ է:
«Մեր թիմում երիտասարդ ֆուտբոլիստներ կան, որոնք ապացուցելու բան ունեն: Անհնարին է մեկ շաբաթում իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջովին փոխանցել Հայաստանի հավաքականին, բայց փորձել եմ օգտակար լինել: Կարծում եմ՝ հավաքականն արժանի խաղ կցուցադրի»,-ասել է նա:
Մարզիչն ափսոսանք է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստը թիմում չէ: Հետեւաբար, հավաքականը պետք է ուժեղ թիմային խաղ ցուցադրի, կենտրոնանա իր որակների վրա:
Կարդացեք նաև
Վաղը Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ ազգերի լիգայում խաղալու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ