2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։
Մարտական
- Կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
- Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
- Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
- Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
- Շարքային Արթուր Մուրադյանը զոհվել էր հուլիսի 23-ին։ Մուրադյանը Տավուշյան մարտերի ընթացքում հուլիսի 14-ին ստացել էր վիրավորում և տեղափոխվել էր հոսպիտալ։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
- Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: