2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 16 կորուստ, որից 12-ը՝ մարտական, 4-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են հուլիսյան մարտերի ընթացքում։ Ոչ մարտականների թվում կա նաև նոր կորոնավիրուսից մահացած ադրբեջանցի սպա։
ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ․
ՀՈՒԼԻՍՅԱՆ ՄԱՐՏԵՐ
Հուլիսի 12-ից հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ մի քանի օր ակտիվ մարտեր ընթացան։
Կարդացեք նաև
Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ նույն օրը կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել էին իրենց դիրք, իսկ մի փոքր անց կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Մարտերը շարունակվել էին մի քանի օր:
Razm.info-ին հայտնի է դարձել հուլիսյան մարտերում սպանված 12 ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն, հաշվի առնելով, Ադրբեջանի՝ իր կորուստները թաքցնելու քաղաքականությունը, չի բացառվում, որ դրանց թիվն անհամեմատ ավելի մեծ լինի։
Հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված երեք զինծառայողի անուն․
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: