Սեպտեմբերի 5-ին կայանալիք ՈՒԵՖԱ ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջին խաղին մասնակցելու նպատակով երեկ Սկոպյե ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը այսօր «Տոդոր Պրոեսկու» անվան ազգային մարզադաշտում մասնակցել են նախախաղային մամուլի ասուլիսին:
Վարազդատ Հարոյանը ի պատասխան լրագրողի հարցին ասել է, թե չի կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է: Նրա առավելությունը միայն այն է, որ խաղում է հարազատ հարկի տակ, իսկ իրենք՝ մրցակցի դաշտում: «Ծանոթ ենք Մակեդոնիայի հավաքականին, տեղյակ ենք, որ որակյալ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն:»,- ասել է Հարոյանը:
Անդրադառնալով միմյանց միջեւ կայացած նախորդ երկու խաղերին՝ նա հավելել, որ ֆուտբոլը սխալների խաղ է: «Առաջինում մենք սխալվեցինք, երկրորդում՝ նրանք: Ծանոթ ենք նաեւ Վրաստանի հավաքականին: Միայն Էստոնիային չենք ճանաչում, սակայն նրանց հետ էլ կծանոթանանք: Ընդհանրապես, կարծում եմ՝ մեր խմբում ֆավորիտներ չկան»,- ասել է ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ