Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը

Սեպտեմբեր 04,2020 21:21

ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդակցությունների վերաբերյալ

Սեպտեմբերի 3-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ անցկացրին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։

Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեցին նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտեց համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի բացառապես խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

Քննարկվեց ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը։

Խորհրդակցությունների մասնակիցները մտահոգություն հայտնեցին Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում անդրսահմանային սպառնալիքների գործոնի ուժեղացման, ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվության և դրանց արդյունքում Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի առնչությամբ։

Կողմերը մտքեր փոխանակվեցին COVID-19 համավարակի պայմաններում համատեղ անվտանգային մթնոլորտը պահպանելու, ՄԱԿ խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ անդամ պետությունների հնարավոր ներդրում ունենալու, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ջանքերը համադրելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Կարևորվեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման պրակտիկան՝ դիրքորոշումների առավել մերձեցման և փոխըմբռնման մեծացման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930