Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ. Գոռ Աբրահամյան

Սեպտեմբեր 04,2020 19:07

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ գործընկեր լրագրողներից բանավոր հարցումներ ենք ստացել, ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես նշել էինք ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով ՀՀ ՀՔԾ էր ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930