Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքի մասնակիցները՝ մեկուսացված։ Տեղեկատվությունը ճշտելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ Սիրանուշ Համբարձումյանի հետ։ Վերջինս մեր հարցադրմանն ի պատասխան ասաց․
«Վիրուսից ոչ մեկ ապահովագրված չէ, քաղաքապետը հիվանդ է, աշխատողները ինքնամեկուսացած են»։ Ինչ վերաբերվում է նշանդրեքի մասին լուրերին, խոսնակն ասաց՝ տեղեկատվություն չունի։