Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան․ Մանկավարժի նկատմամբ օրը ցերեկով կատարվել է ոտնձգություն

Սեպտեմբեր 04,2020 17:45

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին ոստիկանությունը հուլիսին բերման էր ենթարկել, քանի որ դեմ լինելով թիվ 93 մանկապարտեզի կողմից ցանկապատ շարելուն, Բլեյանը փակել է Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը՝ նստել է Հյուսիսային դպրոցի լանջին։

Սեպտեմբերի 4-ին նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև այդ միջադեպին․ «Վիգեն Ավետիսի (քանդակագործ – խմբ.) վերջին նախաձեռնությունը, որ թարմացրին՝ բնակավայրն առանց ճաղերի։ Որ ոչինչ չանեն պարզապես՝ բոլոր տեսակի ճաղերը, հենապատերը, «զաբոռները», որոնք հանրային տարածքը փակում են և այս շենքերի շուրջը, ոչ թե Օպերայի բակում, պետք է ցուցադրական անհասկանալի ելույթ ունենալ, այլ պետք է այս հանրային տարածքները, որոնք բնակելի շենքերի շուրջն են, որոնք բոլորին են պատկանում, եթե պարզապես մաքրվի, հողը բերվի նախկին տեսքին, փոքր ջրելու համակարգեր անցկացվեն, ու ամեն թաղամաս 1-2 այգեպան ունենա, որոնք կօգնեն բնակիչներին։ Մեկ էլ հանկարծ կտեսնեք՝ Բանգլադեշը դարձավ ծաղկող, կանաչ, այսպիսի պուրակներ ավելացան դպրոցների շուրջը, ասֆալտը չքացավ, համաձա՞յն եք։ Ու հասկանալի չէ, թե 30-40 տարով հանրային խլված հողը ասֆալտի տակ փռած «բորդյուրի», և այլն, և այդ անհոգի վերաբերմունքը, որ այդ հաստատությունների ղեկավարները և բնակիչները ունեն։ Ինչո՞ւ փոփոխված իշխանության առաջին քայլերից չի լինում, ինչո՞ւ բնակիչը չի իջել, չի մաքրել։ Փոփոխությո՞ւն է, չէ՞»։

Աշոտ Բլեյանի խոսքով՝  իրենք քաղաքապետարանի կողմից տրված նպատակային օգտագործման համայնքային հողը ոչ միայն նպատակային են օգտագործում, այլև վերադարձնում ենք հասարակությանը․ «Իշխանությունը այստեղ պետք է առաջինը գար, առաջինը շնորհավորեր։ 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրով հանդիսավոր, բոլորի ներկայությամբ, որովհետև ես բոլորի հետ պարտիզպանություն եմ արել, Բլեյան Աշոտին պարգևատրեր՝ այս պարգևը քեզ, այս բահը քեզ, այս գործիքների հավաքածուն քեզ, այս իմաստով, պա՞րզ է, չէ՞, ես այդ բաների կարիքը չունեմ, հասկանալի՞ է, ծլե՛ք, բարգավաճեք, օրինակ ցույց տվեք և հասարակությանը ասեք, որ սա է դպրոցը։ Սխա՞լ եմ ասում։ Ոստիկան բերե՞լ, դեռ Վիգեն Ավետիսին ձերբակալել, հասկացանք, ինձ ո՞նց ես ձերբակալում։ Ամենաշատը Վիգեն Ավետիսը նեղացած էր դրանից, ես էլ, որ Վիգեն Ավետիսին են ձերբակալել։ Կարող են գալ, Վիգեն Ավետիսի նման մարդուն, որը Իտալիայից վերադարձել է, որ այդ քար ու քռի մեջ ստեղծել է բաց քանդակի դպրոց»։

Աշոտ Բլեյանը պնդում է, որ փաստաթղթերը կան, և ամեն ինչ արված է ապօրինի․ «Ոստիկանությունը իրավունք չուներ այդտեղ գտնվելու, բոլորին հասկանալի է դա։ Եվ այն մարդիկ, որոնք կազմակերպել են այն գործը, մենք հայտարարեցինք` նրանք պետք է հրաժարական տան։ Եվ հասարակությունը չպիտի հանդուրժի, որովհետև մանկավարժի նկատմամբ, կրթության գործի կազմակերպչի նկատմամբ, հայտնի արվեստագետի նկատմամբ, իրենց երեխաների, աշխատանքային ընկերների, օրը ցերեկով կատարվել է այս բանը։ Դա գիտե՞ք ի՞նչ է, դա ոտնձգություն է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930