«Ոչ մի թալան չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին կրթահամալիրում տեղի ունեցած գողության դեպքին։
Հիշեցնենք՝ կրթահամալիրի փոխտնօրենը ոստիկանությանը հայտնել է, որ գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։
Նա նշեց, որ իրենց մոտ ամեն ինչ բաց է և գայթակղության տարր կարող է պարունակել․ «Մենք մեր ծախսերի մեջ հնարավոր գողությունն էլ ենք մտցնում, բայց մենք հանկարծ երեխային չենք դնի հնարավոր գողի տեղ, ու փակի, որովհետև դա գողի մանկավարժություն է, դաստիարակման, գողերից պաշտպանման։ Նորմալ է, դա էլ կլինի՝ հասարակություն է, որովհետև հասարակության մեջ գողություն էլ կա։ Ինչ-որ տարել են՝ նյութական առումով արժեք չունի պարզապես։ Կարող է՝ մոլորվածի մեկն է եղել, հուսով եմ՝ կգտնեն, որովհետև համապատասխան սարքերը արձանագրել են։ Կուզենամ, որ այդ տղան չընկնի բերդ, որովհետև ինքն օգնության կարիք ունի։ Մենք ո՛չ նյութական, ո՛չ որևէ վնաս չենք կրել։ Ուղղակի, այնտեղ կար տեղեկատվություն, որ Գևորգ Հակոբյանը՝ մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, տարիների իր աշխատանքն էր, թարգմանություններ էին, բայց այդտեղ էլ մեր աղջիկները, ընկերները իրեն կօգնեն, ամեն ինչը ցանցում է՝ կհավաքեն։ Թալանի մասին խոսք լինել չի կարող»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ