Լրահոս
Օրվա լրահոսը

Որ վարորդներն են վճարելու ճանապարհային վճարը

Սեպտեմբեր 04,2020 17:03

Ճանապարհային վճար գանձելու կառավարության նախագիծը հարուցել է վարորդների դժգոհությունը: Տաքսի կամ այլ փոխադրամիջոց վարող վարորդները չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է իրենց երկրի ճանապարհներից օգտվելիս գումար վճարեն, հատկապես՝ ոչ բոլոր ճանապարհներն են, որոնք բարվոք են ու չեն վնասում ավտոմեքենաները:

Այսօր, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բացատրեց՝ ճանապարհային վճարը չի կիրառվելու բոլոր փոխադրամիջոցների համար եւ միայն բեռնատարների համար է, որոնք 12 եւ ավելի տոննա բեռ կտեղափոխեն: Պարոն Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի նոր կարգավորումները եւ պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու 2021 թվականից: Փոխնախարարն ասաց, որ ոլորտի կարգավորումները ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից են բխում, որը մեր երկիրն ամրագրել է դեռեւս 2015 թվականին: Համաձայն այդ համաձայնագրի՝ ծանրաքարշ եւ մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների կազմակերպման գործընթացի չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն ԵՄ կանոնակարգերին: Ըստ նրա՝ ուղեւորափոխադրումները եւս:

Պարոն Սիմոնյանի խոսքով, քննարկումների արդյունքում եկել են այն որոշման, որ ոչ թե ճանապարհային հարկ են գանձելու, այլ՝ ճանապարհային վճար, որի կիրառության դեպքում, ի տարբերություն ճանապարհի հարկի, խտրականություն չի պարունակում: Հարկի պարագայում հնարավոր է հարեւան պետությունների բեռնափոխադրողները ազատվեին այդ վճարից, քանի որ շատ դեպքերում միջպետական համաձայնագրերով երկկողմ պետությունները բեռնափոխադրողներին ազատում են բոլոր տեսակի հարկերից՝ բացառությամբ բնապահպանական: Եվ, կստացվեր, որ մեր պետության քաղաքացին կվճարեր այդ վճարը իսկ հարեւան պետության բեռնափոխադրողը՝ ոչ: Մինչդեռ ճանապարհային վճարի դեպքում հավասարապես բոլորից գանձելու են եւ շուկայի բոլոր մասնակիցները լինու են հավասար պայմաններում: Ըստ փոխնախարարի, միեւնույն է Հարկային նոր օրենսգրքով այդ հարկը նախատեսված էր եւ ուժի մեջ էր մտնելու հունվարից:

Պարոն Սիմոնյանը գտնում է, որ եվրոպական պահանջներին համապատասխանելու դեպքում կդիվերսիֆիկացվի մեր բեռնատարների մուտքը տարբեր շուկաներ. «Բեռնափոխադրողների մի մասը մասնավորապես՝ Եվրոպա բեռ տեղափոխողները, շատ դեպքերում չեն հասկանում՝ իրենցից ինչ են պահանջում այդ կանոնակարգերը, այդ պատճառով պարտադիր ենք համարում միջազգային որակավորումը»:

Արմեն Պողոսյանը թվարկեց այն պահանջները, որոնք դրվել են բեռնափոխադրողների եւ ուղեւորափոխադրողների առջեւ. «Պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, այսինքն՝ բազմաթիվ տուգանքներ չպետք է ունենան, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն: Դրանց առկայության դեպքում այդ ընկերության մենեջերի բարի համբավը սկսում է նվազել, ինչը կարող է բեռնափոխադրողին տրվող թույլտվության վրա ազդել: Վարորդներն էլ պետք է անցնեն որակավորում եւ ստանան միջազգային վկայական: Վարորդը 5 տարին մեկ պետք է վերապատրաստվի եւ այդ նշումն արվում է միջազգային որակավորմամբ վկայանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Դիմակի մեջ ընկղմված մարդիկ հիշեցնում են Սաուդյան Արաբիայի կանանց՝ հիջաբով: Գոնե մի քիչ ներքև քաշեիք այդ դիմակը, որը, մեկ է, ոչ մի վիրուսից էլ չի պաշտպանում: Այնպես եք կպել այդ դիմակներին, կարծես թե դրանից այն կողմ կյանք չկա: Մի քիչ արժանապատվություն ունեցեք, մարդիկ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930