Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց հակագազով ցուցմունք կորզելու գործը։ Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2008 թ Արաբկիրի ոստիկանության բաժնում։ Գործով ամբաստանյալները Վաչագան Ներսիսյանն ու Նարեկ Սիմոնյանն են։
Դատական նիստի հենց սկզբում պաշտպան Լուսինե Ասլանյանը միջնորդեց դատական նիստը չտեսանկարահանել։ Նա նշեց, որ առաջիկայում միջնորդելու են դատական նիստերը դռնփակ անցկացնել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը սա դիտարկեց որպես լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստ։ Պաշտպանական կողմից ռեպլիկ հնչեցվեց, ինչից հետո փոքրիկ վիճաբանություն եղավ։
Այնուամենայնիվ, դատավոր Վարդան Գրիգորյանը թույլատրեց տեսանկարահանել դատական նիստը, սակայն առանց պաշտպանական կողմի։
Կարդացեք նաև
Տուժող Արմեն Մարտիրոսյանը չէր բերվել դատարան։ Նա Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր է։ Պաշտպանական կողմն էլ նշեց, որ բազմաթիվ միջնորդություններ ունեն ներկայացնելու, ուստի դատական նիստը հետաձգվեց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: