Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և Արցախի տարածքում փոստային առաքման սակագները նվազեցվել են 

Սեպտեմբեր 04,2020 16:12

Հայաստանում  էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է գնային նոր հատուկ ակցիա ՀՀ և Արցախի տարածքում ցանկացած փոստային բաժանմունքից մեկ այլ բաժանմունք  առաքումների համար:

Այսուհետ մինչև 3կգ քաշ ունեցող ծանրոցների առաքման գինը կլինի 200 դրամ, ակցիան կգործի մինչև հունվարի 1-ը:

Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը նաև կրճատել է ծանրոցների առաքման ժամանակահատվածը: Հայփոստի 850-ից ավել բաժանմունքների ընդգրկուն ցանցի միջոցով ներհանրապետական առաքման դեպքում ծանրոցն իր հասցեատիրոջ բաժանմունք կհասնի ավելի արագ:  Ծառայությունը հասանելի է Հայաստանի  և Արցախի բոլոր փոստային բաժանմունքներում, ինչպես նաև Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ:

Լրատվամիջոցների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանի ներքին շուկայում գրանցվել է էլեկտրոնային առևտրի կտրուկ աճ՝ մոտ 62%-ով: Կարծում եմ՝ այս գործընթացում մեծ դերակատարում են ունեցել համավարակի կանխարգելման միջոցառումները: Հայփոստը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր, իր ենթակառուցվածքով ծառայում է նաև պետական ռազմավարական խնդիրների իրականացմանը:  Սա նշանակում է, որ «Հայփոստ»-ի նման մեծ ընկերությունները, որոնք լուծում են նաև կորպորատիվ սոցիալական խնդիրներ, նման իրավիճակներում պետք է դառնան երկրում առևտրաշրջանառության ծավալների պահպանման և աճի խթանողը»:

Հայփոստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930