Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է». Մելքումյանի պատասխանը՝ Մակունցին

Սեպտեմբեր 04,2020 16:02

«Ես հիմնադիր եմ ԲՀԿ-ի, ոչ մի դեպքում դուրս չեմ գալու: Ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլեւ քաղաքականություն մշակող անձ եմ, ինչի՞ պիտի դուրս գամ»,- ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, որ ինքն էլ, ինչպես Սերգեյ Բագրատյանը, հնարավոր է լքի ԲՀԿ-ն:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ԲՀԿ-ն, ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա ուղղորդվում է այլ ուժերի կողմից՝ հանրահավաքներ կազմակերպելով: Մելքումյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն առաջին անգամ չի, որ հանրահավաք է անում, միշտ էլ արել է, ինքնուրույն օրակարգ է մշակում: Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է»: Նա ասաց, որ անընդունելի է իր համար Մակունցի տեսակետը, թե ինչ-որ տեղից ուղղորդվում են. «Ինչի՞ պետք է ուղղորդված լինի, ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, ամենամեծ ընդդիմադիր ուժն է ու ինքնուրույն մշակում է իր օրակարգը, այդքան բան»:

Մելքումյանն ասաց. «Ուզում եք հետ գնանք ու քննարկենք 2015-ի իրավիճա՞կը, այն ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր: Պայքարը բերեց հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Շարունակություն եղավ, սկզբում քառյակ էր»:

Հարցին՝ ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ դուք կարող եք իշխանափոխության գործընթաց սկսել՝ Մելքումյանը պատասխանեց. «Նախ, որեւէ բան ինքնանպատակ չի: Եթե ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր ուժ քննադատում է վարվող քաղաքականությունը, դա մենակ մենք չենք քննադատում, տեսանելի է, չափ կա, եթե չափից դուրս է գալիս, գնում է ոչ ճիշտ ուղղությամբ, այդ դեպքում այն ուժերը, որոնք դեմ են սխալ ուղղությամբ գնալու քաղաքականությանը, այդ ուժերը որոշակի քննարկումներ են անում՝ ընդհանուր օրակարգ ունենալու համար: Շանսը ո՞րն է, ոնց որ գնաս ընտրության, ասես՝ ի՞նչ շանս կա, ինչքան կլինի շանսը՝ կյանքը կթելադրի: Իսկ կյանքը արագ փոխվում է: Որ մենք չպետք է լռենք, պետք է մատնանշենք, որ խնդիր կա, ժողովրդի վիճակը վատանում է, համավարակի հետ կապված պետք է արդյունավետ պայքար տարվի, դա փաստ է: Հո չե՞նք լռելու, ծափ տանք, ասենք՝ ինչքան լավ է»:

Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում 2008-ի մարտի 1-ին ինչո՞ւ լռեցիք ու ծափ տվեցիք, ինչո՞ւ այն ժամանակ հանրահավաքներ չարեցիք, այն ժամանակ ամեն ինչ լա՞վ էր անում իշխանությունը՝ Մելքումյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում: Ես Մարտի 1-ին ճիշտն ասած ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չեմ եղել, բայց եթե հետ գնանք քննարկենք, դրա պատասխանները կարելի է տալ: Ինքս անձամբ մասնակից չեմ եղել, բայց երբ մանրակրկիտ քննարկենք, նոր դրա պատասխանները կտանք»:

Մելքումյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին ասաց, որ այն, ինչ հունիսի 5-ին հայտարարել են, ուժի մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/271803352838187/videos/318569049354702/?__so__=channel_tab&__rv__=latest_videos_card

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930