Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն «հայ» բառի առկայությամբ չէ, որ դաստիարակվում է հայ մարդը: Փոփոխություններից առավել՝ ազատություն է պետք ուսուցչին». Ա1+

Սեպտեմբեր 04,2020 16:00

«Ես կողմ եմ նորոգությանը, երբ ոչ թե քանդված ծեփն են  ներկով պատում, այլ հին ծեփը քերում, նորն են ծեփում.ոչինչ,որ խոնավության հոտից մի քիչ տանջվում ես. չէ՞ որ հետո ամբողջ պատը նորոգված ես տեսնում…»,- Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի հայ գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Վիկտորյա Աբաղյանն անդրադառնում է գրականության նոր չափորոշիչներին։

Նա կողմ է նորարարություններին, բայց ընդգծում է՝  առաջնային խնդիր է համարում աշակերտին ընթերցասեր դարձնելը.

«Իմ կարծիքով` հիմնական դպրոցում աշակերտներին պետք է սովորեցնել ընթերցասիրություն. նշանակություն չունի`ուսուցանվող նյութը հա՞յ, թե՞ օտարազգի հեղինակի ստեղծագործություն է, կարևոր է՝ համապատասխանի աշակերտի տարիքին… Պետք է արթնացնել սեր դեպի գրականությունը»։

Ուսուցչուհին ճիշտ է համարում Ոսկեդարի մատենագրությունն ուսումնասիրելը ավագ դպրոցում. «Խորենացի,Նարեկացի,Քուչակ… Լուրջ ուսումնասիրման հեղինակներ են. աշակերտը պետք է արդեն ձևավորված արժեհամակարգ ունենա»։

Վիկտորյա Աբաղյանն ասում է՝  այս ոլորտում խնդիրն այն չէ՝ դասագրքերը կխորագրվեն  գրականության, թե  հայ գրականության.

«Միայն «հայ» բառի առկայությամբ չէ, որ դաստիարակվում է հայ մարդը։  Հիմա ես հեռուստացույց եմ դիտում և հայ գրականություն ուսումնասիրած սերունդ եմ տեսնում. գո՞հ եմ… Ահավոր է. անդիմագիծ, անարժանապատիվ …Այնպես որ, կուզես գրքի կազմին «հայ» գրի՛ր կամ մի՛գրիր, խնդիրն ավելի լուրջ է… Հայոց հասարակության կրթության գործը միայն դպրոցի կամ դասագրքի խնդիրը չէ. դա պիտի համազգային խնդիր լինի… Բոլորը պիտի այդ գործով զբաղվեն`ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, հեռուստատեսություն… »,- ասում է ուսուցչուհին։

Վիկտորյա Աբաղյանն ասում է՝ փոփոխություններից առավել  ազատություն է պետք ուսուցչին. «Լավ կլինի ուսուցչին տան ազատություն, չծանրաբեռնեն ավելորդ թղթաբանությամբ: Ինձ նոր մեթոդներ սովորեցնել պետք չէ. մեթոդը ծնվում է դասի ընթացքում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930