Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման քաղաքականության արդյունքում փոխակերպվում է ազգային արժեհամակարգը. «Մտավորականների խորհրդի» հայտարարությունը

Սեպտեմբեր 04,2020 15:38
krtutyun

«Մտավորականների խորհրդի» հայտարարությունը կրթական չափորոշիչների վերաբերյալ

Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության: ԲՈՒՀ-ի ոչ մասնագիտական ֆակուլտետներում  հայոց լեզու առարկայի ուսուցումը կամընտրականի վերածելը, մանկական հանդեսների ֆինանսավորման դադարեցումը, «Հայ ասպետ» հայրենասիրական հաղորդման փակումը, դրանց փոխարեն՝ «Հուզանք ու զանգ» կասկածելի ներկայացման, նաև սեռափոխության մասին ֆիլմի ֆինանսավորումը, և ոչ միայն դրանք, վկայում են, որ փորձ է արվում խեղել ազգային նկարագիրը: Դրա վառ արտացոլանքը դարձան հանրակրթական դպրոցական ծրագրերի «չափորոշիչները», Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ցանկությունը: Փաստերը վկայում են, որ նման քաղաքականության արդյունքում փոխակերպվում է ազգային արժեհամակարգը՝ իր վտանգավոր հետևանքներով՝

Հայկական դպրոցը կկորցնի իր ազգային դիմագիծը.

Դպրոցը կդադարի ազգային բարոյականության դարբնոցը լինելուց.

Այդ ոգով կրթված և դաստիարակված Հայաստանի քաղաքացին չի կարող դառնալ իր հայրենիքի նվիրյալ պաշտպանը.

Այս կրթական համակարգը չի կարող ապահովել աշխարհով մեկ սփռված ազգի միասնականությունը.

Նման համակարգը լավագույն հիմքերն է ստեղծում  «բաց հասարակության» դրսեկ գաղափարների հաստատման համար, որը սպառնալիք է մեր ազգային – պետական անվտանգությանը.

Նորացվող կրթական համակարգը պետք է բացառի «իմ մարմինն իմ անձնականն է» տիպի փիլիսոփայության ներմուծումը դպրոց, որը երեխային հեռացնում է հոգեմտավոր բնական զարգացումից: Ավանդական ընտանիքում նման դաստիարակություն ստացող երեխան լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ծնողների համար:

«Մտավորականների խորհուրդ» հասարակական նախաձեռնությունը ստիպված է փաստել, որ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի կողմից իր հասցեին ներկայացվող քննադատությունն և առաջարկությունները որակվում են որպես «խավարամիտների» արձագանք: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել կառավարել ոլորտը՝ առնվազն այն պատճառով, որ չի ուզում ականջալուր լինել բազմամյա գիտական և մանկավարժական փորձ ունեցող մասնագետների առաջարկներին:

Այս իրողությունը գնահատելով՝ «Մտավորականների խորհուրդը» պաշտպանում է նաև «Կամք» հասարակական նախաձեռնության՝ կրթական համակարգը իրական բարեփոխումների ենթարկելու պահանջները, որոնց հիմքում առաջնային պետք է համարվեն Հայ ժողովրդի և համաշխարհային պատմության, Հայ Առաքելական եկեղեցու պետականամետ գործունեության, հայ գրականության և մշակույթի, դրա հետ մեկտեղ՝ համաշխարհային հումանիստական ժառանգության բարձրակարգ մատուցումը ու դասավանդումը:

Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում, ՀՀ Կառավարությունը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հատուկ քննարկման առարկա դարձնի կրթական համակարգի բարեփոխումների խնդիրը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ   Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ   «Հայ  Ասպետ» կրթահամալիրի տնօրեն

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ   Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտությունների. դոկ.

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ  «Ներուժ » կրթամշակութային ՀԿ նախագահ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ   Հրապարակախոս

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ   Բժշկ. գիտությունների  թեկնածու

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ  Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ  «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար,  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930