Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 04,2020 14:48

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ՖԲ գրառումը

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ

(մաս1-ին)

2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:

2007թ. մշակված և հաստատված ռազմավարությունը, ժամանակի հրամայականով և տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխություններով պայմանավորված, անշուշտ մի շարք վերանայումների կարիք ուներ: Փորձելու եմ մի շարք հրապարակումներով վերլուծել այն, ինչ ունենք այսօր:

Նախ` ցանկանում եմ անդրադառնալ Փաշինյանի՝ փաստաթղթին կցված ուղերձին: Այն փաստաթղթի մաս չէ ու տպավորություն է, թե նա առիթը բաց չի թողել նաև այս փաստաթղթում իր «հեղինակավոր խոսքը» ասելու համար: Արդյունքում ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված` համեմված որոշ պատմա-փիլիսոփայական հարցերի փաշինյանական ռեմիքսներով:

Հատ առ հատ չեմ անդրադառնա, բայց երեք օրինակ ցանկանում եմ բերել:

1.Ըստ վարչապետի ուղերձի` «հայ» հասկացության նշանակությունը դարերի հետ փոփոխության է ենթարկվել: Իսկ ի՞նչն է փոխվել. ըստ Փաշինյանի ուղերձի. «Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է»: Այսպիսի պարզունակ դատողությունով սկսվող ազգային անվտանգության ռազմավարության մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Երևի Արտաշես արքայի ժամանակվա հայը չի պատկերացրել, որ Նիկոլ վարչապետի ժամանակվա հայերի մի հատված սորոսախառը, ԼԳԲՏ-ամետ, եկեղեցու դեմ պայքարող ու անցյալամերժ նպատակներով կառավարություն կձևավորի: Արդյոք սա՞ է «Հայ» հասկացության փոփոխության Փաշինյանական իմաստը: Այո՛, երևի Նիկոլը ճիշտ է, Արտաշես արքայի ժամանակի հայը չի իմացել այդ տեսակի հայերի գոյության մասին:

2.Ազգային նպատակներ բաժնում Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, ով ի զորու է ձևակերպել և շարադրել հայ ժողովրդի ազգային նպատակների սպառիչ ցանկը: Սա ինքնաիրավչության նման մի բան է: Որևէ երկրի վարչապետ, երկարաժամկետ ու հիմնարար փաստաթղթում չի կարող նույնիսկ իր ղեկավարած կառավարության նպատակների սպառիչ ցանկը սահմանել:

Իսկ զավեշտալին այն է, որ սույն ուղերձում հայ ժողովրդի ազգային նպատակ է համարվել նաև «կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը»: Մի բան, որը զուտ սահմանադրության պահանջ է` իրավական հասկացություն: Հայոց պատմությունից ես չգիտեմ մի իրադարձություն, կամ ժամանակակից համազգային նպատակ, որը որպես ազգային անվտանգության ռազմավարական հարց, դիտարկի կանանց և տղամարդկանց հավասարությունը:

3.Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել հետևյալ պարադոքսը. Հայ ժողովրդի ազգային նպատակների ցանկում գրված է «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման»: Եթե արդեն սահմանում եք հայ ժողովրդի այս նպատակը, ապա ո՞ւմ է պետք նույն ուղերձի «Համակեցության համահայկական կանոնները» անկապ վերնագրով բաժնի 6-րդ կետի վերջին նախադասությունը. «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»: Այսինքն, ըստ Փաշինյանի` հայ ժողովուրդը, իր կառավարության հետ միասին, ինչ որ պահի, կարող է շեղվե՞լ իր հայտարարած ազգային նպատակից, թե՞ կասկածի տակ է դրվում այդ նպատակը, կամ էլ կառավարությունը խուսանավում է հայ ժողովրդի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու պատասխանատվությունից:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930