Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական զարգացման բանկը 10 միլիոն դոլար է տրամադրել COVID-19- ի դեմ պայքարին. Տիգրան Սարգսյան

Սեպտեմբեր 04,2020 14:09

Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է փորձնական ծրագիր իրականացնել՝ կորոնավիրուսի վարակ չկրող քաղաքացիների համար սահմանները բացելու նպատակով: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական զարգացման բանկն առաջարկել է ծրագիրն իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի մասնակցությամբ: Ըստ այդմ, մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը ապահովելու նպատակով նախատեսված ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք կարող են բժշկական ցուցում ներկայացնել այն մասին, որ կորոնավիրուսի կրողներ չեն:

Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվեց COVID-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ: Հիմնադրամը, ընդհանուր առմամբ, 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի պայքարի դեմ ծրագրերին:

Հիմնադրամը ղեկավարում է Տիգրան Սարգսյանը: Ծրագրի շահառուներ կարող են դառնալ թվային տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունները, որոնք զբաղվում են մարդկանց, ապրանքների փոխադրումներով, նաեւ՝ բժշկական փոխհամագործակցության ցանցերը: Հիմնադրամը պատրաստ է մանրամասն քննարկել բոլոր առաջարկները:

Կոմերցիոն ծրագրերին, որոնք կենթադրեն վճարովի ծառայություններ, գումարները կտրամադրվեն վարկերի տեսքով, իսկ այն ծրագրերը, որոնք կվերաբերվեն անդամ պետությունների կողմից մարդկանց ներուժի օգտագործմանը, կիրականացվեն դրամաշնորհային ծրագրերի տեսքով: Հիմնադրամը պատրաստ է տրամադրել ամենատարբեր չափի ֆինանսական օժանդակություն՝ կախված ծրագրի ծավալներից: Միակ նախապայմանը հետեւյալն է՝ օժանդակություն կստանան այն ծրագրերը, որոնք նախատեսված են ամենաքիչը երկու երկրների համար: Այսինքն, նախապատվությունը տրվում է ինտեգրացիոն ծրագրերին: Դիմել կարող են նաեւ արդեն գործող ծրագրերին օժանդակելու համար, որոնք նախատեսում են միութենական ծավալներ: Տիգրան Սարգսյանի կարծիքով, ԵԱՏՄ երկրներում քիչ չեն ծրագրերը, որոնք այս հնարավորության պարագայում կարող են զարգացման նոր թափ ստանալ: Եվրասիական բանկը նաեւ պատրաստ է կոնկրետ ծրագրեր առաջարկել գործարարներին: Դրանցից մեկն էլ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի միջեւ իրականացվող փորձնական ծրագիրն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930