Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերից ՀՀ-ում կարանտին սահմանելու օրինագիծը

Սեպտեմբեր 04,2020 13:38

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում սեպտեմբերի 11-ից կարանտին սահմանելու մասին օրենսդրական փաթեթը: «Կողմ» էր քվեարկել 80, «դեմ»՝ 28 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» ավելի վաղ հայտարարել էին, որ այս տեսքով փաթեթին դեմ են:

Ինչպես հայտնել էինք, ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը՝ առողջապահության նախարարության, մարզպետի, կառավարության եւ համայնքի ղեկավարի առաջարկով կարող է սահմանվել կարանտինի ռեժիմ՝ տեղաշարժի, ՀՀ ելքի/մուտքի արգելքի, հավաքների, միջոցառումների անցկացման սահմանափակումներով, մեկուսացման/ինքնամեկուսացման ցուցումներով:

Առաջիկայում սպասվում է փաթեթի երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930