Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն ատիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.5°(2007 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.4°(1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն