Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաքարշից կտրել էր բարձր լարման 22 մետրանոց էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից. Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը կանխվել է

Սեպտեմբեր 04,2020 12:54

Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրաքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է:

Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատեցին տարածքը:

Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձր է գնահատում Ոստիկանության օպերատիվ արձագանքը և ընկերության Անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930