Եվրամիությունը խստագույնս դատապարտում է Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձը, որին թունավորել են Նովիչոկ խմբին պատկանող նյարդապարալիտիկ քիմիական նյութով` համանման նրան, որն օգտագործվել էր նաև 2018թ. մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների մահափորձի ժամանակ, ասված է Եվրամիության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Քիմիական զենքի կիրառումը բացարձակապես անընդունելի է ցանկացած պարագայում և միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրամիությունը համատեղ միասնական միջազգային արձագանքի կոչ է արել և նշել, որ այս արարքը պետք է արժանանա համապատասխան գնահատականի, ընդհուպ մինչև պատժամիջոցներ:
«Ռուսաստանի քաղաքացու հանդեպ այս նոր մահափորձը տեղի է ունեցել ՌԴ տարածքում: Ռուսաստանի կառավարությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի այս հանցագործությունը լիովին թափանցիկ քննելու և պատասխանատուներին պատժելու համար: ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ՝ անկողմնակալ միջազգային հետաքննություն ապահովելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ