Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում է, թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները. Էլինար Վարդանյան

Սեպտեմբեր 04,2020 12:06

Աշխատասենյակային արդարադատություն

Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իջեցված հրահանգը ստիպել մոռանալ մարդկային նորմալ հարաբերությունները, հարգանքը գործընկերոջ նկատմամբ։ Կարելի է իրավական, գաղափարական և բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունենալ, բայց դա որևէ կերպ չի կարող արդարացնել տարրական հարգանքի բացակայությունը։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար խախտել էթիկայի բոլոր կանոնները, վիրավորել մի մարդու, ով երկար տարիներ աչքի է ընկել հավատարմությամբ մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներին։

Այդ մասին են խոսում նաև Ալվինա Գյուլումյանի կոռեկտ պատասխանները՝ իր իրերն առանց իր իմացության և առանց իր ներկայության տեղափոխելու վերաբերյալ։ Դա շատ ավելի մարդկային էր, շատ ավելի զուսպ, քան աշխատասենյակը, որպես «արդադատության առանցք» դիտարկողների նկրտումները։ Տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու արժանապատվությանը։

Թվում է թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները։ Սահմանադրական դատարանը մատնվել է անգործության։ Սակայն սա բոլորովին այլ, քչերին անհանգստացնող թեմա է։

 Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

 Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930