ԱԺ արտահերթ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը. «Շնորհակալություն հայտնենք նրան՝ կատարած աշխատանքի համար»:
Ապա Միրզոյանը նշեց, որ ըստ ԿԸՀ-ի արձանագրության՝ Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրվելու է հաջորդ թեկնածուին. «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է: Շնորհավորում ենք»:
Ստեփան Ստեփանյանն այնուհետեւ ԱԺ ամբիոնի մոտ պատգամավորական երդում տվեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ