«Փաստ» օրաթերթին վերջին շրջանում մի քանի քաղաքացիներ էին դիմել՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող եկեղեցիներում պսակադրության վկայականի տրամադրման արժեքը տատանվում է 3000-5000 դրամի սահմաններում, մինչդեռ կան ՀԱԵ թեմեր, որտեղ վկայականի արժեքը հասնում է մինչև 20-25 հազարի:
Օրինակ՝ ըստ մեզ դիմողներից մեկի, Շիրակի թեմում 21000 դրամ է: Մարդկանց հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է այսչափ մեծ գնային տարբերությունը, արդյոք չկա՞ն հստակ սահմանաչափեր:
Շիրակի թեմի առաջնորդարանից «Փաստին» պատասխանեցին. «Դա բնավ պսակադրության վկայական ստանալու համար չէ, կոչվում է լուսագին, որը տարբեր թեմերում բնականորեն տարբեր կլինի, որովհետև արժեքը որոշվում է թեմական վարչական կառույցի կողմից՝ եպիսկոպոսի գլխավորությամբ: Մկրտությանը 7 հազար դրամ է, պսակադրությանը՝ 21 հազար դրամ՝ այն տրամաբանությամբ, որպեսզի մարդը մեկ անգամ մկրտության պարագայում, քրիստոնյա դառնալուց իր տասանորդը եկեղեցուն տա, որովհետև հիմա եկեղեցին որևէ մեկից տասանորդ չի ուզում, չէ՞, այսինքն՝ դա սիմվոլիկ գումար է, որը նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով որպես լուսագին է սահմանված, որպեսզի մարդը եկեղեցուն տա: Նույն տրամաբանությամբ էլ՝ պսակադրությունը, որպեսզի մարդը, ինչպես էլ չլինի, պսակվելուց առաջ հարսանիք կանի, որոշակի մաս էլ եկեղեցուն բաժին հանի: Այդ գումարը վկայականի համար չէ, այլ եկեղեցու հանդեպ որոշակի պարտավորություն կատարելու համար է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: