Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք ակտիվ գործակցություն». չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն ԲՀԿ հանրահավաքին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2020 10:30

Մոտ տասն օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մարզային այցելությունների շարքում Կոտայքի մարզի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում է հանրահավաք անցկացնելու։ Հանրահավաքի թեման կրթական չափորոշիչներն են, որոնց դեմ են շատերը, այդ թվում՝ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն։ Թե երբ է տեղի ունենալու հանրահավաքը, ինչ ձեւաչափով, որտեղ, առայժմ հայտնի չէ։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց․ «Քանի որ բոլոր մարզային կառույցների հետ հանդիպումների շարքը դեռ ընթացքի մեջ է, եւ դեռեւս երկու մարզերի հետ են հանդիպումները տեղի ունեցել, եւ Կոտայքի մարզին հաջորդել է Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ հանդիպումը, այս շաբաթ էլ այլ մարզի հետ է լինելու հանդիպումը, եւ երբ բոլոր մարզերի կուսակտիվի հետ հանդիպումների շարքը կավարտվի, այդ ժամանակ մենք հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք, որովհետեւ պետք է ամբողջական պատկեր ունենանք հանրապետության մասշտաբով»։

– Այս օրերին խոսվում է այն մասին, թե ձեր հանրահավաքին կմասնակցե՞ն արդյոք եռյակի մաս կազմող «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները։ Նաեւ գրվեց, որ Ծառուկյանը չի ցանկանում, որ մասնակցեն։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Ես լրատվության իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ տուրք չտալ նմանատիպ հրապարակումներին, որոնք անհայտ աղբյուրներին հղում անելով են արվում։ Ես նախօրեին առիթ ունեցել եմ նշելու, որ եռյակի ձեւաչափում մենք ունենք շատ ակտիվ եւ արդյունավետ գործակցություն, որը շարունակվել է ամռան ամիսներին, այժմ էլ ակտիվորեն շարունակվում է։ Այս պահին մենք համատեղությամբ օրենսդրական նախաձեռնության մշակման աշխատանքներ ենք իրականացնում, որը վերաբերելու է արտակարգ դրության ժամանակահատվածում ազգաբնակչության տուգանքներին։

– Այսինքն՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն հանրահավաքին։

– Իհարկե, չի բացառվում, որովհետեւ, կրկնում եմ, մենք ունենք ակտիվ գործակցություն։

– Իսկ քաղաքական դաշտի մյուս ուժերի հետ համագործակցություն հնարավո՞ր է, օրինակ՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի։

 – Այս պահին մենք ունենք գործակցություն վերը նշված եռյակի ձեւաչափով, եւ որեւէ այլ քաղաքական ուժի հետ կապված որեւէ այլ տեղեկատվություն չունեմ։ Եթե ընթացքում, մինչեւ հանրահավաքի անցկացումը, որեւէ այլ քաղաքական ուժի հետ կլինեն քննարկումներ, հանդիպումներ կամ միասնական օրակարգ, վստահաբար՝ մենք կներկայացնենք հանրությանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930