Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոնդ թաղամասի մեծ մասն արդեն չկա, եղածն էլ բնակիչների կողմից արդեն փոշիացվել է: Պետք է «ռեանիմացիայի» հայեցակարգ մշակել». «Ժամանակ»

Սեպտեմբեր 04,2020 10:39

Երևանի վերնակուլյար թաղամասերից ամենահին ու միակը Կոնդ թաղամասն է, որը պատմական արժեք ունի։ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է՝ թաղամասը կարելի է օգտագործել միայն զբոսաշրջային նպատակներով։ Նախկինում նման կարծիք էր հայտնել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «Եթե կառուցապատում, ապա միայն զբոսաշրջային նպատակով, ուրիշ նպատակ չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը։

Կոնդ թաղամասի կառուցապատումը շատ բարդ աշխատանք է, շեշտում է Մինասյանը, պետք է հայեցակարգ մշակել, հստակեցնել, թե որ ուղղությունով պետք է առաջ գնալ։ «Պետք է այդ հայեցակարգով հասկանալ, թե ինչ պետք է արվի թաղամասի հետ, պահվի պատմամշակութային արժեքը, որպես հուշարձան պահպանվի և այլն։ Պետք է հայեցակարգ մշակել, թե թաղամասը ինչպես կարելի է «ռեանիմացիա» անել։ Ես դեռևս չգիտեմ, հավանաբար քննարկումների արդյունքում կլինի։ Կոնդ թաղամասի մեծ մասն արդեն չկա, եղածն էլ բնակիչների կողմից արդեն փոշիացվել է։ Նախ և առաջ պետք է որոշվի, քննարկման դրվի հայեցակարգի մշակումը, թե մենք ի՞նչ պետք է անենք, ի՞նչ ուղղություն ընտրենք, ի՞նչը պահենք։ Մեծ մասին թվում է, թե կարելի է Կոնդը նույնությամբ վերականգնել, բայց այնտեղ վնասված տեղեր կան, բարձրահարկեր կան, շատ խառը վիճակ է»,- տեսակետ հայտնեց միության նախագահը։

Ճարտարապետը դժվարացավ ասել, թե այսօր Կոնդ թաղամասի պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի քանի տոկոսն է պահպանվել, քանի որ տարածքում բազմաթիվ նոր շենքեր են ավելացել։ «Ուղղակի պետք է տեսնել, թե տարածքում որ հատվածները, որ փողոցներն են հետաքրքրություն ներկայացնում, դրանց միջոցով նաև հարակից հատվածները կառուցապատել, բերել նախկին տեսքի։ Շատ դժվար գործ է»,- ընդգծեց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։ Նա հավելեց, որ Կոնդ թաղամասի կառուցապատման հաստատված կոնկրետ առաջարկ չկա, պարզապես կա ուսումնասիրություն, թե թաղամասի վիճակն ինչպիսին է ու ինչ կարելի է այնտեղ իրականացնել։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930