Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք կորցնելու շատ բան ունեն և հայտնվելու են ճաղավանդակների հետևում․ Նարեկ Բաբայան. «Ա1+» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2020 22:45

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի վերահսկողության տակ գտնված մոտ 40 գույքի գործարքների վերաբերյալ գլխավոր դատախազությունը քննություն է կատարում։ Կոմիտեի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում պետական գույքի օտարման կամ վարձակալության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են ներկայացրել իրավապահ մարմիններին։

Այդ շարքում նա հիշեց Հավաքական թիմերի մարզական կենտրոնը, որի գործարքը կատարել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի միջոցով։ Եվ Ծիծեռնակաբերդի խճուղում է գտնվող այդ կենտրոնի մոտ 4 մլն դոլար արժողության գույքը, ի վնաս պետության, տրված է եղել նրանց փոխկապակցված անձի ընկերությանը և շատ ի վնաս պետությանը։ «Մենք կարողացանք վերադարձնել այն և պատրաստվում ենք վարձակալության տա Ֆուտբոլի ֆեդերացիային։ Էական ներդրումներ կարվեն, նպատակային կօգտագործվեն»,- ասում է Ն․Բաբայանը։

Իսկ իշխանությունները մտավախություն չունե՞ն ընդդիմության համախմբումից։ Օրինակ, այդ ուղղությամբ «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցություններն են բանակցություններ վարում։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ մեծ հանրահավաք է հրավիրելու։

«Ձեր նշած համախմբումները լրիվ այլ նպատակներ և այլ շահեր են հետապնդում, կորցրածը վերադարձնելու և նոր կորուստներ չունենալու միտում ունեն»,- ասում է Ն․Բաբայանը։

Վերջինիս խոսքերով նախկինները շատ բան ունեն կորցնելու՝ ապօրինի ձեռք բերված գույք, ազատություն։ «Ձեր նշած մարդկանցից շատերն անցնում են քրեական գործերով, և ի վերջո գալու է այն պահը, որ որքան էլ տարբեր մեխանիզմներով մինչև դատական ակտերը լինեն պայմանական ազատության մեջ, ինչ-որ մի օր այնուամենայնիվ հայտնվելու են ճաղավանդակների հետևում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930