Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը:
Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան:
Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան