Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնությունում շարունակում է առաջ ընթանալ: Խաչանովն այսօր երեք սեթում ոչ մի շանս չտվեց Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովին՝ 6:3, 6:4, 6:1:
ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում Կարեն Խաչանովը կհանդիպի Ալեքս դը Մինաուր (Ավստրալիա)-Ռիշար Գասկե ( Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ