Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաջանյան․ Դիմել են հազարավոր քաղաքացիներ, սակայն մեր ակնկալած մասնագիտական ցենզը չի բավարարվել

Սեպտեմբեր 03,2020 20:00

«Կադրային քաղաքականության հարցում մի հստակ մոտեցումը դժվար է պատկերացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է կադրային բանկ, դիմել են հազարավոր քաղաքացիներ, սակայն իրենց ակնկալած մասնագիտական ցենզը չի բավարարվել․ «Ըստ այդմ, մասնագիտական առումով, ցավոք, պետք է նշեմ, որ չունենք այն պատկերը, որը որ կուզեինք ունենալ։ Մյուս կողմից՝ բնականաբար, քաղաքական հետագիծը, քաղաքական անցյալը ևս մեր որոշումների կայացման ընթացքում որոշ տեղ զբաղեցնում է, և բնականաբար, չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջ պետական համակարգը զբաղեցված լինի միայն մասնագետներով, տեխնոկրատներով և քաղաքական զրո անցյալ ունեցող անձանցից։ Սա քաղաքականություն է, և քաղաքական գործընթացներ են, որոնք չեն կարող անմասն մնալ քաղաքական դեմքերից։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այս հարցում կա առողջ բալանս»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930