«Տվյալ ՊՈԱԿ-ը, այո՛, վարչապետի աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ է, որտեղ դեռևս 2019 թվականին ինձ հասած որոշ տեղեկությունների համար կային որոշ չարաշահումների ռիսկեր»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում լուրջ չարաշահումներին, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նա հայտնեց, որ անձամբ դիմել է Պետական վերահսկողական ծառայություն, որ ստուգումներ կատարեն և կոնկրետ գործողություններ նախաձեռնեն․ «Ռիսկերը կապված են եղել անարդյունավետ ծախսերի հետ, ըստ էության, որոնց հետ կապված բոլոր մտահոգությունները փոխանցվել են Պետական վերահսկողական ծառայություն։ Կրկնում եմ՝ իմ նախաձեռնությամբ, և հենց ես եմ դա արել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ