Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր դատարանը ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, սակայն որոշեց կալանավորումը բավարարել մասնակի՝ 1 ամսով: Նրա եղբոր՝ Գոռ Մալաքյանի, վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի ավելի ուշ ժամի:
Այս մասին Aravot.am-ին ասաց ֆուտբոլիստ եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը:
Էդգար եւ Գոռ Մալաքյանները ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` օգոստոսի 30-ին խոչընդոտել են ՃՈ երկու տեսուչների աշխատանքը, ապա բռնություն գործադրել նրանց նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ