Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ պետք է տեղեկացնեին: Որևէ ձևով ինձ հետ որևէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել». Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատասենյակից իր իրերի դուրսբերման վերաբերյալ. 168.am

Սեպտեմբեր 03,2020 17:14

168.am-ը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը հասցրել է լուծել իրեն հուզող գլխավոր հարցերից մեկը՝ տեղափոխվել է Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակ:

Խոսեցինք նաև ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:

– Ձեր աշխատասենյակում եղած իրերը, որ Ձեզ փոխանցել են, բոլորն իրենց տեղո՞ւմ են եղել:

– Գիտե՞ք, ես դեռ դրանք նորմալ չեմ էլ նայել, որ անկեղծ ասեմ: Արկղերով բերել են, դեռ չեմ էլ նայել:

– Աշխատանքից ազատման Ձեր անհատական իրավական ակտը կա՞ արդեն:

– Ես նման բան չեմ ստացել:

– Այսինքն՝ Դուք դեռ չեք կարող աշխատանքից ազատված համարվել, և ըստ էության Ձեր աշխատասենյակը Ձեր անձնական տարածքն է:

– Դա որևէ նշանակություն չունի: Եթե ես անգամ այդ ակտը ստացած լինեի, ինձ պետք է տեղեկացնեին, որ խնդրում ենք՝ այս օրը, այս ժամին եկեք ու ազատեք աշխատասենյակը:

– Այսինքն՝ քանի դեռ նման բան չկա, աշխատասենյակը Ձերն է, Ձեր անձնական տարածքը:

– Ես կարծում եմ, որ այո:

– Հետևաբար՝ Դուք չե՞ք պատրաստվում տեղի ունեցածին իրավական գնահատական տալու հարցով հետևողական լինել, օրինակ, դիմել ոստիկանություն:

– Ըստ էության, մամուլի հրապարակումն ինքնին հաղորդում է, բայց ես մինչև չճշտեմ՝ բոլոր իրերը տեղո՞ւմ են, թե՞ ոչ, որևէ քայլ չեմ կատարի:

– Մինչև աշխատասենյակից Ձեր իրերը դուրս բերելը Ձեզ հետ չե՞ն փորձել կապ հաստատել, օրինակ, նույն Սամվել Առաքելյանը, ով այս պահին ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն է կատարում:

– Որևէ ձևով ինձ հետ որևէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել: Ինձ համար հենց տարօրինակը դա էր, որ Սամվել Առաքելյանը, որի հետ այդքան աշխատել եմ, միշտ նորմալ, ջերմ ընդունել եմ, ի տարբերություն շատ-շատերի, կարող էր գոնե ինձ զանգել, ասել:

– Ձեզ համար, փաստորեն, անակնկալ է եղել, երբ Ձեր իրերը հավաքած բերել են:

– Այո:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930