Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին

Սեպտեմբեր 03,2020 17:07

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության  պետական աջակցության ծրագրին», որը հնարավորություն կընձեռի աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը:

Նպատակային ծրագրերն են՝

  • Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելուհամար,
  • Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին,
  • Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռք բերելու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի»   մանրամասներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930