Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նունե Պետրոսյան․ Երևանում յուրաքանչյուր անձին անհրաժեշտ կանաչի թիվը նորմատիվից 2 անգամ պակաս է

Սեպտեմբեր 03,2020 16:58

«Չի կարող բնակչության մեծ մասը կենտրոնանա մի վայրում, որտեղ համատեղ գոյանում են մի շարք խնդիրներ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Երևան․ Թումանյանից Մեսչյան» բանավեճի ընթացքում ասաց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ Երևանի համար կանոնակարգման նախագիծ մշակվել է 2005 թվականին, սակայն դրա ժամկետը սպառվել է․ «Ժամկետը մի փոքր անհասկանալի է, որովհետև ժամկետները դրվել են մի ժամանակ, երբ դրանք ժամանակային առումով պլանային զարգացման խնդիրներ են դրված եղել։ Ներկայում այդ խնդիրը չկա, մենք պետք է ունենանք տեսլական ընդհանրապես բնակավայրի զարգացման համար։ Այդ նախագծում պետք է չնկատառվեն փոփոխություններ, դրանք պետք է լինեն բացառիկ դեպքերում, եթե ասենք տնտեսական զարգացմանը խթանող ինչ-որ բացառիկ անհրաժեշտություն է առաջացել, որը հիմնովին կփոխի մեր մայրաքաղաքի զարգացումը։ Այդ դեպքում՝ միգուցե պետք է դիտարկել այդ փոփոխության հնարավորությունը»։

Նունե Պետրոսյանը հավելեց, որ յուրաքանչյուր անձին անհրաժեշտ կանաչի վերահսկողությունը ևս նորմատիվ դաշտում հաշվի է առնվում․ «Կոնկրետ Երևանի չափի քաղաքի համար 16մ2, որից 10-ը՝ ներթաղամասային կանաչ տարածքները և 6-ը՝ համաքաղաքային նշանակության։ Դա վերաբերվում է զուտ դրա տեղաբաշխմանը, որովհետև երբեմն տարընկալման տեղիք է տալիս։ Այս պահին դա երկու անգամ պակաս է, բայց գլխավոր հատակագիծը, որի ժամկետը, ընդ որում, այս տարի սպառվել է և մշակվել է առաջադրանք, որ կատարվի լրամշակում։ Թիվը՝ հեռանկարային զարգացման տարածքների առումով պետք է հասցվի նորմատիվ պահանջներին, որովհետև նախագիծը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, և կանաչի պահանջը չբավարարելու դեպքում պարզապես չի կարող անցնել»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել