Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային նպաստ՝ մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին

Սեպտեմբեր 03,2020 14:22

Այսօր կառավարության նիստում ներկայացնելով սպորտի ոլորտին առնչվող նախագիծը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ներկայումս Հայաստանում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին ու մրցանակակիրներին, այդ թվում եւ գործող մարզիկներին, ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում:

Ուստի այդ նպատակով կառավարությունը որոշում է կայացրել 2021 թ.-ի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին եւ մրցանակակիրներին, նույն թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրել, որի համար ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 232 միլիոն դրամ գումար:

Ըստ նախարարի, այդ որոշմամբ, հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին եւ բարելավել նրանց սոցիալական վիճակը. «Որը միաժամանակ նշանակում է կարեւորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձեւերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից, եւ շարունակել, մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը: 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջոցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930