Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խունդկարյանը «Իմ քայլի» պատգամավորներին սպառիչ պատասխաներ է տվել, իսկ Շաթիրյանի բացատրությունները ընդունելի եւ հասկանալի են եղել. Վլադիմիր Վարդանյան

Սեպտեմբեր 03,2020 14:16

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը Խունդկարյանին հարցեր չի ուղղել, քանի որ բավական երկար ժամանակ ճանաչում է նրան:

Վարդանյանն ասաց, որ ԱԺ լիագումար նիստին հանրությունը կտեսնի, թե ինչ են քննարկում, իսկ թե ինչպես իրենք կքվեարկեն, փակ ու գաղտնի է, ըստ ընթացակարգի: Հարցին՝ միասնական քվեարկությունը բացառո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ գաղտնի քվեարկության պարագայում միասնական քվեարկության մասին խոսելը հակասահմանադրական է. «Սա նույնն է, երբ ընտրությունների ժամանակ ընտրողին հարցնեք՝ ինչպես եք քվեարկել»:

Հետո Վարդանյանն ասաց, որ բավական դրական մթնոլորտում է անցել Խունդկարյանի հետ հանդիպումը ու խմբակցության պատգամավորների հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել:

Ինչ վերաբերում է Էդգար Շաթիրյանին, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չդառնալով՝ հեռացավ հանձնաժողովից՝ Վարդանյանը պատասխանեց, որ այդ դրվագի հետ կապված նա բացատրություններ է տվել «Իմ քայլին» ու խմբակցության մեծամասնության համար այդ բացատրությունները ընդունելի եւ հասկանալի են եղել:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պրոֆեսիոնալների թիվը ՀՀ-ում, ցավոք, շատ մեծ չէ, քանի դեռ սոցիալական երաշխիքներ, բարձր աշխատավարձ չեն տալիս, որ մարդուն մղի հանրային ծառայությունների ոլորտ, սա խնդիր է մնալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930