Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը աշնանը Հայաստանի տարածքում պլանավորում է «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների անցկացումը:
«Փոխգործակցություն 2020» զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտությունների տեղայնացումը»,- հայտնում են ՀԱՊԿ Միավորված շտաբից:
«Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2020» հրամանատարա-շտաբային զորավարժություններով նախատեսվում է մշակել կազմակերպության հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունները տեղայնացնելու նպատակով համատեղ գործողությունների նախապատրաստում և իրականացում»,-ասված է հայտարարության մեջ:
Զորավարժությունների ղեկավարումը հանձնարարվել է Հայաստանի Զինված ուժերին:
Կարդացեք նաև
Բացի այդ, աշնանը պլանավորվում է նաև հետախույզների համար նախատեսված «Որոնում -2020» զորավարժությունը, որի ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ երկրների ուժերով և հետախուզական մարմինների միջոցներով հետախուզության կազմակերպման և վարման հարցերը:
Երկու դեպքում էլ զորավարժությունները պլանավորում է անցկացնել Հայաստանի Բաղրամյան հրաձգարանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ