Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք չենք որոշում՝ Ռուսաստանն ում ներս թողնի ում՝ չէ». Սփյուռքի հանձնակատարը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին

Սեպտեմբեր 03,2020 13:47

«Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի, ում՝ չէ: Մենք սփյուռքով ենք զբաղվում՝ Հայաստան-սփյուռք կապերով, քաղաքացիները պետք է պարետատուն, արտգործնախարարարություն դիմեն»,-այսօր այսպես պատասխանեց Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիներին Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, որոնք կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում:

Հարցին՝ մարդիկ եկել են Հայաստան եւ չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, կառավարությունն ի՞նչ է անում, պարոն Սինանյանը պատասխանեց՝ բայց չէ՞ որ այդ մարդիկ չեն կարողանում վերադառնալ օբյեկտիվ՝ COVID-ի պատճառով, բայց, կառավարությունը բանակցություններ է վարում. «Համոզված եմ, որ ինչ-որ բան արվում է»:

Հիշեցնենք, որ արդեն որերորդ անգամ Ռուսաստանի Դաշնություն մեկնել չկարողացող քաղաքացիները, որոնք արդեն 6 ամիս է Հայաստանում են եւ փակ սահմանների պատճառով չեն կարողանում երկրից դուրս գալ, կառավարության առաջ բողոքի ցույց են անում՝ պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ ու սահմանները բացելու վերաբերյալ ինչ-որ համաձայնության գալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930