Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռացրել են ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը. ինձ համար համաներում բառը վիրավորական է». Աբո Պողիկյան. «Լրագիր»

Սեպտեմբեր 03,2020 14:12

ՀՅԴ բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարել է բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից: Խոսքը վերաբերում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, իսկ գործընթացի վերջնաժամկետը մինչև տարեվերջ է:

ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ շատ դիմողներ կլինեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք «Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանարար գործունեություն չեն ծավալել»:

«Լրագիր»-ը զրուցել է դեռևս 2018-ի մայիսին ՀՅԴ-ից արտաքսված ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Աբո Պողիկյանի հետ:

Անդրադառնալով ՀՅԴ-ի հայտարարած համաներմանը, Պողիկյանն ասաց. «Պարզապես ուզում եմ ասել, որ ինձ համար համաներում բառը վիրավորական է: Ինձ հեռացրել են ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը։ Նույն հեռացնողներն են հայտարարության հեղինակները և հավանաբար (թերևս վստահաբար) չեն պատրաստվում ինձ ընդունել, եթե նույնիսկ ուզենայի դիմել: Հայտարարության մեջ կա իրենց կամայական վերաբերմունքի հիմք տվող տող։ Իմ տրամադրությունն այս հարցի վերաբերյալ լավագույնս արտահայտել է Նազարեթ Բերբերյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ»:

Նշենք, որ Բերբերյանն այս առիթով նշել էր. «Ի՜նչ «համաներում», երբ զայն «շնորհելու» ելած այս ինքնակոչները նախ իրե՛նք պէտք է դատուին յաչս հայ ժողովուրդին Հ․Յ․Դ․ն այս աստիճան ՎԱՐԿԱԶՐԿԵԼՈՒ իրենց յանցանքին համար, ապա և ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ կրեն ԺՈՂՈՎՈՒՐԴը իր պաշտած ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵՆԷՆ խորթացնելու իրենց անպատասխանատու վարքուբարքին համար»:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930