Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։
Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։
Նշենք, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք են ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
Մեքենաները մարզային բժշկական կազմակերպություններին բաշխվելու են հետևյալ կերպ.
Կարդացեք նաև
Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:
Առողջապահության նախարարություն