Լրահոս
Օրվա լրահոսը

Խոր Վիրապի խաչմերուկում հավաքված գյուղացիները հանդիպում են պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ. Shamshyan.com

Սեպտեմբեր 03,2020 12:37

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երևան-Երասխավան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցոփությանը։ Վերջիններս գյուղացիների հետ եկան համաձայնության՝ այսօր, ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ կլինեն նաև գործարանների տնօրենները, և այնտեղ հարցը կքննարկեն։

Գյուղացիներն էլ ասում էին, որ իրենք միայն հավատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ու, քանի որ մարզպետն էլ վարչապետի լիազոր ներկայացուցիչն է, ճանապարհը բացեցին։

Ակցիային մասնակցում էին Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր կյանք, Ոսկեթափ, Արալեզ և մի քանի այլ գյուղերի բնակիչներ։

Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930