Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ սոլիդ իշխանության գործունեության ամեն օրը շատ թանկ է նստում մեր երկրի վրա․ Հրաչյա Ռոստոմյան

Սեպտեմբեր 03,2020 12:16

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներում իշխանությունները լեգիտիմ են, սակայն նրանց չի զարմացնում, որ ունեն իրենց անխնա քննադատող ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանի թիմին, որը լեգիտիմ է հեղափոխական էյֆորիայի ուժով, այդ հանգամանքը զարմացնում է, որովհետև գործ ունենք ոչ սոլիդ իշխանության հետ։
Ոչ սոլիդ իշխանության գործունեության խայտառակ դրսևորումներին ականատես ենք լինում գլոբալ և լոկալ հարցերում։ Օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային քաղաքականության տապալումը սոլիդ իշխանության արդյունավետ կառավարման բացակայության հետևանք է։

Ավելի մասնավոր դրսևորումներ էլ կան։
Իշխանության առանցքային պաշտոնյաներից մեկը խոսում է ճապոնացիների գենետիկայի մասին՝ անգրագետ ու հակագիտական պնդումներով, առողջապահության նախարարը տապալել է ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև լրջորեն վտանգել է հայ-վրացական հարաբերությունները, էլ չեմ ասում «քայլող» բազմաթիվ պատգամավորների մասին, որոնց անպարկեշտ հայտարարությունները Ռուսաստանի ու Իրանի հանդեպ պարզապես ապշեցուցիչ են։

Երեկ Հայաստանում արձանագրվեց զանգվածային թունավորման դեպք՝ խլելով մեկ տասնյակից ավելի մարդկային կյանքեր, զուգահեռաբար հրդեհվում էր մասնավոր մի ձեռնարկության տարածք՝ դարձյալ պատճառ դառնալով մարդկային զոհերի։ Իշխանությունն արձագանքելու ժամանակ չգտավ։
Իհարկե, ցավալի այս դեպքերը դժվար է ուղղակիորեն վերագրել իշխանության գործունեությանը, սակայն երբ երկրում բացակայում են սոլիդ իշխանությունն ու արդյունավետ կառավարումը, նման պատահարները, զանգվածային թունավորման դրսևորումները դառնում են օրինաչափություն։

Ոչ սոլիդ իշխանության գործունեության ամեն օրը շատ թանկ է նստում մեր երկրի վրա՝ անդառնալի վնաս հասցնելով մեր երկրի հեղինակությանը, հասարակության անվտանգությանն ու բարեկեցությանը։
Ընդդիմության հիմնական օրակարգը պետք է դառնա սոլիդ իշխանության ձևավորումը՝ օր առաջ, առանց հապաղելու։ Դրա համար ընդամենը պետք է հասարակության ու քաղաքական համակարգի մտավոր պոտենցիալի կոնսոլիդացիան։

https://www.facebook.com/hrachya.rostomyan.75/posts/765433557583749

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930