Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատերը գիտեն «Մաչանենց տան» մասին, բայց քչերը գիտեն, թե որտեղից է անվանումը ծագել՝ «Մաչանենց» ու ինչ նշանակություն ունի. «Ա1+»

Սեպտեմբեր 03,2020 11:24

Շատերը գիտեն «Մաչանենց տան» մասին, բայց քչերը գիտեն, թե որտեղից է անվանումը ծագել՝ «Մաչանենց» ու ինչ նշանակություն ունի: Պարզվում է՝ այն հետաքրքիր ծագումնաբանություն ունի:

«Պապս պաչել շատ էր սիրում, իրեն ասում էին պաչող մարդ, հետո Խոյի բարբառով համբույրին մաչ էին ասում, մաչան մարդը, Մաչանենց ցեղը, ու այդտեղից եկավ անվանումը»,- պատմում է նա:

Գրիգոր Բաբախանյանն այժմ աշխատում է իր նոր ծրագրի վրա՝ կավե դիմակների: Նաեւ բանաստեղծությունների շարք է սկսել՝ «Դիմակներն են խոսում», առաջին բանաստեղծությունն արդեն գրել է:

Ասում է՝ միշտ շատ է վախեցել այն մարդկանցից, ովքեր դիմակներ ունեն ու օրվա ընթացքում անգամ դիմակափոխվում են:

«Եվ այդպես որոշեցի պատրաստել կավե դիմակներ, կարգախոսն է «Աշխարհն առանց դիմակների»: Դրանք տարբեր երկրներում արդեն ցուցադրվել են, հոկտեմբերի 7-ին այստեղ մշտական պատկերասրահ կբացվի, որտեղ կցուցադրվեն այդ աշխատանքները: Աշխարհն առանց դիմակների ավելի լավն է»:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ողջ աշխարհը բառի բուն իմաստով «դիմակավորվել է»: Սակայն սա իր նախաձեռնության հետ ոչ մի կապ չունի՝ ասում է, պարզապես համընկել է:

«Վարակով պայմանավորված դիմակները ժամանակավոր են, կանցնեն, դրանից ավելի հին դիմակներ կան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930